Ինչ արձագանք տվեցին 80-ականների համազգային նոր վերելքը, արցախյան ազատամարտը և դարերով սպասված պետականության վերադարձը մեր ազգային մշակութային գիտակցության և մասնավորապես՝ անկախության տարիներին ծնված երգերում: Ազգային բանակի՝ դեռ առաջին տասնամյակը չբոլորած ձոներգը՝«Հայկական բանակ» երգը ծնվեց ԶՈՒ 15-ամյակի առթիվ:
Որպես հեղինակային խումբ ընտրվեց «Շարմ» հոլդինգի թիմը և խոսքերի հեղինակ Հակոբ Ռուբինյանն ու ջազային նրբաճաշակ երաժիշտներից մեկը՝ Արմեն Մարտիրոսյանը կատարեցին առաջադրանքը:
Վերհիշելով բանակի ձոներգի ստեղծագործական ընթացքը' Արմեն Մարտիրոսյանը փաստում է՝ գերխնդիրը խորհրդային հաղթահանդեսի պաթետիզմից ձերբազատվելն ու պարզ լուծումների մեջ ազգային հենքը գտնելն էր:
Անկախության երգերի մի ամբողջ շարք էլ ծնվեց հենց ազատամարտի ամենաթեժ շրջանում՝ զինվորական խրամատներում, ճակատի առաջինգծում ու գուսանական մշակումներում:
«Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով հենց այդ երգերով է անցել ազատամարտի հաղթական ընթացքը, փաստում է՝ թեկուզև հեռացել են կոմիտասյան ելևէջներից, բայց ոգեշունչ են ու հաղթական:
Մանրամասները՝ տեսանյութում