Զինվորի հետ, զինվորի կողքին ու երբեմն զինվորից էլ առաջ հայրենի եզերքը սահմանին ապրող մշակն է պահում: Երբ տան ծուխը չի մարում ու գյուղում նորածնի ճիչ է լսվում, դա թշնամին էլ է զգում:
Դովեղը Տավուշի սահմանամերձ գյուղերից է: Այստեղից կողքի ադրբեջանական գյուղ երեք կիլոմետրից էլ պակաս ճանապարհ է: Պատերազմի մասին Դովեղում երբեք չեն մոռանում, դովեղցին զինվորի պես է՝ միշտ պատրաստ:
Գյուղից գնալ չեն էլ մտածում, իրենց հողին կարող են տեր կանգնել, միայն թե գյուղում նաև խնդիրներ կան, որոնք գյուղացին լուծել չի կարող՝ պետության աջակցության կարիքն էլ կա:
Վերջին սրացումը հուլիս-օգոստոսին էր, բարեբախտաբար դպրոցում դասեր չկային, սահմանամերձ Դովեղի դպրոցի առջևի ճակատը ուղիղ ադրբեջանական կրակագծի տակ է: Դպրոցի միջանցքներում, պատերին, ամենուրեք ուղեցույցներ են, փոքրից մինչև մեծ ստիպված են զգոն լինել, պատրաստվել:
Ամռանը հերթական անգամ համոզվեցին՝ թշնամին 1-2 կիլոմետրի վրա է ու ամեն պահի կարող է կրակել սահմանամերձ համայնքների ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում