Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաև սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, հայոց բանակի, ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համակարգի զինծառայողներ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, որոնց թվում առաջին անգամ եղել են նաև «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» նոր օրենքով սահմանված մեդալներն ու շքանշանները:
Մինչ այժմ սահմանված պետական բարձր պարգևներին ավելացել են «Երախտագիտության մեդալը», «Աշխատանքային վաստակի համար» մեդալը, «Ծնողական փառքի» մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և «Բարեկամության» շքանշանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը՝ տեսանյութում