Հայաստանի հանրային հեռուստաընկերության բակում կայացավ Առաջին ալիքի նոր եթերաշրջանին նվիրված համերգ: Արդեն երկրորդ տարին է Նորքի բարձունքում՝ Հանրայինի բակում, հավաքվում են Առաջին ալիքի ընկերներն ու բարեկամները՝ շնորհավորելու հեռուստաընկերության նոր եթերաշրջանը, խոսելու անելիքների մասին ու քննարկելու կատարված քայլերը:
Հեռուստաընկերության ընկերներին այս տարի ներկայացվեց առաջին հայկական հեռուստատեսության պատմությունը՝ զուգահեռելով ներկայի հետ, ներկայացնելով Առաջինի նոր հաղորդումներն ու ծրագրերը: «Համերգ Հանրայինում» տոնական ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդական նվագախումբը ներկայացրեց կատարումներ ճանաչված և սիրելի դարձած այն մուլտֆիլմերից և դասական դարձած ֆիլմերից, որոնք մեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու Առաջին ալիքի եթերում:
Երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ ելույթ ունեցան Ինգա և Անուշ Արշակյանները, Անդրեն և Հայկոն: Համերգի հանդիսավարներն էին Աննա Ավանեսյանը և Ավետ Բարսեղյանը: Համերգը Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:00-ին: