Ստորջրյա զբոսաշրջության կամ լայն կիրառություն ունեցող Դայվինգի առաջին դասերն ու նախապատրաստական աշխատանքները Սևանա լճի ափին մեծ իրարանցում են առաջացրել:
Հեղինակություն վայելող Padi ստորջրյա զբոսաշրջության դպրոցի մշակած սանդղակի համաձայն՝ Սևանի կարգի լճերում, որոնք գտնվում են բարձր լեռնային գոտում, սուզման թուլատրելի խորությունը 34 մետր է, ինչը համապատասխանում է ծովի 40 մետրին:
«Այաս» ծովային հետազոտությունների ակումբում բարձր լեռնային գոտիներում ջրասուզակների համար նոր սանդղակ են մշակում: Հայաստանում 1 կամ 2 անգամ սուզվել ցանկացողները շատ են, պրոֆեսիոնալ ջրասուզակների թիվն է քիչ:
Մանրամասները՝ տեսանյութում