Ազատության փոխարեն շոտլանդացիները ստացան լարված իրավիճակ ու խռովություններ:
Գլազգոյում ոստիկանների միջամտության շնորհիվ Ջորջ սքուեր կենտրոնական հրապարակում անկախության կողմնակիցների և ընդդիմադիրների միաժամանակյա հավաքը չի վերածվել լուրջ բախումների:
Անկախականները դժգոհ են, որ հանրաքվեին թույլ են տվել մասնակցել ներգաղթյալներին: Իրավապահները կենդանի պատնեշ են կազմել երկու ճամբարների միջև այն բանից հետո, երբ վերջիններս լեզվակռվի են բռնվել և բախվել իրար: Ջորջ սքուերում անցած երկու օրերի ընթացքում հանրահավաքներ են անցկացրել երկու կողմերն էլ: Ոստիկանությունը այնտեղ է ուղարկել նաև իրավապահների հեծյալ գունդ:
Երեկոյան անկախության հակառակորդները և կողմնակիցները սկսել են միմյանց ուղղությամբ հրավառ նյութեր արձակել:
Մանրամասները՝ տեսանյութում