Աշխատանքներն ամփոփեց «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովը: Փակման հանդիսավոր արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ հայ ժողովուրդն այսօր աշխարհին է ներկայանում անկախ Հայաստանով, անկախ Արցախով և զորեղ Սփյուռքով, Հայաստանը հետևողական և նախանձախնդիր է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում: Արդի աշխարհում հայ ժողովրդի ամենամեծ քննությունը Հայաստանի պետականության առօրյա կյանքի կազմակերպման գործն է:
Համաժողովը վստահաբար դառնում է հայ ազգային կազմակերպչական ներուժի համախմբման եւ դրա արդյունավետ կիրառմանը նպաստող բացառիկ իրադարձություն: Այս տարվա դիտողությունների ու առաջարկների հանրագումարը մեկն է. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին որպես գլխավոր նպատակ ընդունել մեր իրավուքնների վերականգնումը:
Համաժողովի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն, ճշգրտվեցին առաջիկա յոթ առաջնահերթությունները:
Մանրամասները՝ տեսանյութում