ՀՀ Նախագահի այցին ընդառաջ իտալական մամուլն անդրադարձել է այն թեմաներին, որոնք փոխադարձ կարևորություն և հետաքրքրություն են ներկայացնում պաշտոնական Երևանի ու Սուրբ Աթոռի համար:
Սերժ Սարգսյանը Հռոմի «Վիտտորիանո» թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների վիճակի, տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա:
Ցուցահանդեսը բացվել էր դեռևս օգոստոսի 24-ին՝ Իտալիայի Ռիմինի քաղաքում. նախատեսված է այն ներկայացնել աշխարհի բազմաթիվ քաղաքներում:
Հռոմում կայանալիք երկշաբաթյա ցուցադրության մեկնարկը տրվեց Հայաստանի Նախագահի մասնակցությամբ և բավականին լայն լուսաբանում գտավ իտալական մամուլում:
Մանրամասները՝ տեսանյութում