Ինչպե՞ս կարևորել ուսուցչի դերը մեր հասարակության մեջ: Հարցի լուծումը ՀՀ Կրթության և գիտության նախաարությունն ու «Այբ» կրթական հիմնադրամը գտել են մի ծրագրի իրականացման մեջ: «Կրթության գերազանցության ազգային ծրագիր». այսպես է կոչվում կրթական նախաձեռնությունը, որի շրջանակում համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, ունենալու ենք միջազգային որակավորում ստացած 2000 ուսուցիչ, որոնք մտնելու են դպրոց ու դառնալու են փոփոխություններ իրականացնողներ:
Նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ իրենց հավակնությունները խարսխված են բացառապես ունեցած հաջողությունների և այն համոզման վրա, որ առանց կրթական համակարգի, առանց մեր երեխաներին լիարժեք, ժամանակակից և միաժամանակ հայկական կրթություն մատակարարելու չենք կարող հավակնել տարածաշրջանում մեր դիրքի ամրապնդման և ուժեղ Հայաստան կառուցելու վրա:
Մանրամասները՝ տեսանյութում