Հանրապետության Նախագահը Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակում այցելել է Վատիկանյան թանգարաններ, որտեղ նրա մասնակցությամբ բացվել և մշտական ցուցադրության է դրվել հայկական միջնադարյան խաչքար։ 1246-ին թվագրվող խաչքարը տեղադրվել է Վատիկանյան թանգարանների Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում` հանրահայտ Սիքստինյան կապելլայի հարևանությամբ։
Սերժ Սարգսյանը եղել է հայկական միջնադարյան խաչքարի մշտական ցուցադրության սրահում: Այն հայտնաբերվել է 17-րդ դարում, Վատիկանի սբ Պետրոսի հրապարակի շրջակայքում։
Միջնադարյան հայկական գլուխգործոցն, այսպիսով, Վատիկանում գտնում է իր մշտական բնակության վայրը: Իսկ այն տեսնելու հնարավորություն այսուհետ ամեն օր տասնյակ հազարավոր այցելուներ կունենան:
Մանրամասները՝ տեսանյութում