Շոտլանդիայի բոլոր 32 ընտրական շրջաններում քվեների վերջնական հաշվարկը ցույց է տվել, որ անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների ավելի քան 55, կողմ՝ մոտ 45 տոկոսը: Բարիկադների հակառակ կողմերում հայտնված շոտլանդացիներին այժմ մնում է պայմանավորվել, թե ինչպես շարունակել միասին ապրել: Հանրաքվեիև նախորդ և հաջորդ օրերը ցույց տվեցին, որ դա նրանցից մեծ ջանքեր չի պահանջի:
Բրիտանացի վերլուծաբաններն ու քաղաքագետները խորհուրդ են տալիս լոնդոնյան կառավարությանը ոչ մի րոպե չուշացնել հանրաքվեից առաջ տված խոստումների կատարումը, եթե չեն ցանկանում, որ ազգայնականությունը Շոտլանդիայում նորից գլուխ բարձրացնի:
Հանրաքվեի արդյունքները շատերը թեթևացած ընդունեցին ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև աշխարհում: Շոտլանդացիների ընտրությունը ողջունել են համաեվրոպական կառույցները և ՆԱՏՕ-ն, որոնք չէին ցանկանա կորցնել իրենց առաջատար խաղացողներից մեկին՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի: