Եվրոպայի խորհրդի Փարիզի գրասենյակում տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի և Հայաստանի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը:
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ սա արդեն 3-րդ քննարկումն է: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է, որ մոտեցումները հստակեցնելուց հետո կսկսեն մշակել բարեփոխումների վերջնական փաթեթը:
Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները կարևոր են ոչ միայն զուտ հայեցակարգի, այլ նաև հետագա աշխատանքների կազմակերպման համար:
Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով, սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ ու կարևոր են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից:
Համաձայն գործող կարգի՝ հանձնաժողովականներից կազմված աշխատանքային խումբը ամփոփոիչ քննարկումից հետո կպատրաստի զեկույց, որը կքննարկի և կընդունի հերթական նստաշրջանում: Այն նախատեսվում է հոկտեմբերի 2-րդ կեսին:
Մանրամասները՝ տեսանյութում