Անկախության 23-րդ տարեդարձին ընդառաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպման էր եկել Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նախարարը ներկայացրեց բանակաշինության ոլորտում ձեռքբերումներն ու անելիքները՝ ասելով, որ բանակի և համալսարանի կապն ուղղակի է, քանի որ այստեղ է գործում ռազմաբժշկական ֆակուլտետը, որը բանակն ապահովում է որակյալ կադրերով:
Պաշտպանական գերաեսչության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է ներկայացնել բանակի զարգացումը, որպեսզի հասարակությունը իմանա, թե ովքեր են ապահովում հասարակության անվտանգությունը: ԵՊԲՀ ռեկտորն էլ խոսեց համալսարանի և նախարարության համագործակցության մասին:
Մանրամասները՝ տեսանյութում