Շոտլանդիան վճռեց վերջին 3 հարյուրամյակի ընթացքում իր ամենակարևոր հարցերից մեկը ՝ դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից, թե՝ ոչ:
Վերջին հարցումների համաձայն՝ անկախության կողմնակիցների և դեմերի կարծիքները գրեթե հավասար են եղել: Առավոտյան տեղական ժամանակով ժամը 7-ին բացվել են 2600 ընտրական տեղամասերի դռները: Քվեարկել կարող էին Շոտլանդիայում մշտապես բնակվողները, որոնց 16 տարին լրացել է:
Փորձագետները չեն համարձակվում որևէ կանխատեսում անել, բայց անկախության դեպքում Շոտլանդիայի իրադրության վերաբերյալ քննարկումները չեն դադարում: Բոլորին հետաքրքրում է այն հարցը, թե ինչ է սպասվում այդ տարածաշրջանին:
Մի բան պարզ է. Մեծ Բրիտանիայից անջատվելու դեպքում Շոտլանդիան ստիպված է սկսել զրոյից:
Մանրամասները՝ տեսանյութում