Կառավարության հերթական նիստի օրակարգը բավական հագեցած է եղել: Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Սահմանապահ համայնքների մասին» օրինագծին իր կարծիք-եզրակացությունն է ներկայացրել փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ նշելով, որ սահմանամերձ գյուղերին տարբեր արտոնություններով աջակցելու համար կառավարությունում վարչապետի նախաձեռնությամբ աշխատանքային խումբ է գործում, գործադիրի ղեկավարն էլ հավելել է, որ սոցիալական այդ առաջարկներից բացի պետությունն այժմ փորձում է մեկ ընդհանուր փաթեթում համախմբել նաև սահմանին մոտ բիզնես բացող ու աշխատատեղեր ստեղծող գործարարներին տրվող արտոնությունները:
Նիստի ժամանակ բուռն քննարկում է ծավալվել նաև բյուջեի միջոցներով իրականացվող դպրոցաշինական ծրագրերի շուրջ, որոնցում ՀՀ վերահսկիչ պալատը թերացումների հերթական խմբաքանակն է բացահայտել: Խնդրին վերջնական լուծում տալու համար առանձին խորհրդակցություն կանցկացվի:
Գործադիրի հերթական նիստի հագեցած օրակարգը՝ տեսանյութում