Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրոդի բարձր նախագահությամբ մեկնարկել է եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը: Դրան մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները:
Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, բացման խոսքով հանդես է եկել Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը` հանգամանորեն անդրադառնալով եկեղեցական-ներկայացուցչական ժողովի աշխատանքների կարևորությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն է ուղղել ժողովի մասնակից ավելի քան 140 պատվիրակներին:
Մանրամասները՝ տեսանյութում