Դասական սահմանմամբ կիբերհանցագործությունը դիտավորությամբ համակարգչային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն է: Ոստիկանները վերջին շրջանում համակարգչային տեխնիկայի կիրառմամբ իրականացվող հանցագործությունների թվի կտրուկ աճ են գրանցել:
2013-2014 թվականներին Հայաստանում արձանագրվել է 103 նման դեպք: 2012-ին՝ 38, 2013-ին՝ 70, 2014-ի առաջին 8 ամսվա ընթացքում 33 կիբերհանցագործություն է կատարվել. հափշտակությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործում, համակարգչային սաբոտաժ, առանց թույլտվության տեղեկատվության համակարգ ներխուժում և այլն:
Հայաստանում այս հանցագործություններն առավելապես կատարվում են սոցիալական ցանցերի միջոցով:
Ոստիկանությունն ու դատախազությունը համակարգչային անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող նոր նախագիծ են մշակել, որը նաև պատժաչափերի խստացում է նախատեսում. օրինագիծն առաջիկայում կներակայացվի խորհրդարանի դատին:
Մանրամասները՝ տեսանյութում