23 տարի առաջ այս օրերին, երբ Հայաստանը նոր էր անկախացել, Ռիչարդ Միլզը ԱՄՆ Պետքարտուղարությունում ստանձնեց մեր երկրի հետ շփումները համակարգողի պաշտոնը` դառնալով Երեւան-Վաշինգտոն հարաբերությունների համար պատասխանատու առաջին ամերիկացի դիվանագետը: Այսօր Միլզը Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու է:
Նախագահ Օբամայի առաջարկով հարևան Ադրբեջանում դեսպան է առաջադրվել էներգետիկայի գծով մասնագիտացող Ռոբերտ Ցեկուտան: Երկու դիվանագետների լսումները Սենատում ընթացան միաժամանակ:
Միլզը եւ Ցեկուտան կարևորեցին Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը` ընդգծելով ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման, ինքնորոշման եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:
Լսումների ժամանակ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնել պատրաստվող դիվանագետը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման առումով գնդակը շարունակում է մնալ թուրքական խաղադաշտում, բայց կարգավորումը չի կարող շաղկապվել երրորդ պետության հետ:
Մանրամասները՝ տեսանյութում