Այս տարվա անբարենպաստ եղանակը իր ազդեցությունն է ունեցել նաև մեղվաբուծության վրա: Գարնանային առատ տեղումների, շոգ եղանակի ու երաշտի հետևանքով Սյունիքի մարզի Կապան քաղաքում մեղրի պակաս կլինի: Բացի բնության հասցրած վնասներից, մեղրի ծավալի և որակի վրա բացասական ազդեցություն են թողել նաև տարբեր հիվանդություններն ու վնասատուները, ինչի հետևանքով նվազել է նաև մեղուների թիվը:
Մեղրի սակավության պատճառով արդեն թանկացումներ են նկատվում։ Կապանցի մեղվաբույծները նման անհաջող տարի չեն հիշում:
Մանրամասները՝ տեսանյութում