ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը:
Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար Լինչեի ազգային ակադեմիան առաջադրել էր Ֆելիքս Ահարոնյանի թեկնածությունը:
Իսկ Ռուսաստանի հատուկ աստղադիտարանը մրցանակի էր ներկայացրել Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին` տեղական տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար: Մրցանակները գիտնականներին հանձնել է Սերժ Սարգսյանը: Յուրաքանչյուր մրցանակակրի կտրվի 500 000 դոլար: