Սփյուռքահայ գործարարների հետաքրքրության շրջանակը Արցախում ընդլայնվում է: Նրանք գոհ են Արցախի կառավարության հետ համագործակցությունից: Խորհրդանշական «Արի» խորագրով կազմակերպության կողմից իրականացվող ներդրումների ծավալը հատել է 3 միլիոն դոլարի սահմանը: Հատկանշական է, որ գյուղաջակցության պարզ ծրագրերին սկսել են փոխարինել ժողովրդագրական իրավիճակի բարելավման նախագծերը:
Կազմակերպությունը գործունեությունը հիմնականում սկսել է Քաշաթաղի և Շահումյանի զարգացմանն ուղղված ծրագրերից, այսօր մասնակցում է նաև այդ տարածքների ժողովրդագրական իրավիճակի բարելավման նախագծերին:
Մանրամասները՝ տեսանյութում