Գրականության և արվեստի թանգարանում նշվել է հայ կինոյի ու բեմի նահապետ Երվանդ Մանարյանի 90-ամյակը: Արարողությամբ, փաստորեն, կտրվի սիրելի դերասանին նվիրված հոբելյանական շարքի մեկնարկը:
Փայլուն դերակատարումներ կինոյում, տիկնիկային արվեստի երկարամյա նվիրյալ: Նրա սցենարներով են նկարահանվել Ատրպետի «Տժվժիկը», Չուխաջյանի «Կարինեն»: Երվանդ Մանարյանն օրինակ և ուսուցիչ է եղել անգամ նրանց համար, ովքեր արտիստին աշակերտելու բախտը չեն ունեցել:
Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ վարպետի էլեգանտ, ազնվական կերպարը իր ուսանողական տարիներին գրավում էր ամբողջ թատերականի ուշադրությունը: Արարման անվերջ ձգտումը նրան տանում էր միշտ նորը փնտրելու ու ստեղծելու ճանապարհով:
Մանրամասները՝ տեսանյութում