Օրեր առաջ Պոլսի սբ Փրկիչ եկեղեցում տեղի է ունեցել ծայրագույն վարդապետ հայր Լևոն Զեքիյանի Թուրքիայի համայն կաթողիկե համայնքի առաջնորդ արքեպիսկոս ձեռնադրվելու արարողությունը:
Ներկաները նշել են, որ Պոլսում ծնված և մեծացած կաթողիկե համայնքի նորանշանակ առաջնոդը լավ գիտի իր անելիքը: Շատերը սրբազանի հայանպաստ գործունեությանը ծանոթ են դեռևս Մխիթարյան վարժարանում ուսուցիչ աշխատած տարիներից:
Առաջնորդի ձեռնադրումը մեկտեղել էր ոչ միայն համայնքի աշխարհիկ ներկայացուցիչներին, այլև Պոլսում գործող քրիստոնյա դավանանքի այլ ուղղությունների ներկայացուցիչների:
Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանին շնորհավորել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Մանրամասները՝ տեսանյութում