Գեղանուշցի Լյովա Փաշայանը զարմացել է, երբ նկատել է, որ այգու խնձորենիներից մեկն այս տարի երկրորդ անգամ է ծաղկել: Եթե արևոտ ու շոգ եղանակն է պատճառը, ապա ինչո՞ւ մյուս պտղատուները ևս չեն ծաղկում:
Ծաղիկներով զարդարված գեղեցկուհին միակն է այգու կենտրոնում, տերն այն ջրում, փայփայում է' հուսով, որ բնության այս հրաշքի պտուղն էլ կհասցնի ճաշակել:
Ընդամենը 2 տարեկան ծառը ծաղիկների առատությունից ճկվել է:
Այգու տերը բնության անոմալ երևույթների մասին լսել էր, հիմա սեփական աչքով համոզվեց:
Կապանյան ծաղկած խնձորենու մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում