Այս օրերին շվեյցարացի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Պոլ Վոգն ու նրա թիմը «Էրեբունի» բժշկական կենտրոնում կանցկացնեն մասնագիտական խորհրդատվություններ, կզննեն երկրորդ կարծիքի անհրաժեշտություն ունեցող հիվանդներին ու հարկ եղած դեպքում կվիրահատեն:
Հայ մասնագետների նախնական հանդիպումը շվեյցարացի մասնագետների եղել է դեռ մեկուկես ամիս առաջ: Շուտով կընտրվեն այն հիվանդները, որոնց Հայաստան ժամանած բժիշկները կվիրահատեն: Դրանք կլինեն երկու տեսակի՝ բաց սրտային և ինվազիվ՝ առանց կրծքավանդակի կտրվածքի:
Խորհրդատվությունն օտարերկրացի բժիշկներն անցկացնում են անվճար, վիրահատությունները սակայն կլինեն վճարովի:
Մանրամասները՝ տեսանյութում