Զինվորական ուժի հզորությունը պայմանավորված է ֆիզիկական պատրաստվածությամբ, նաև զենքի ու սպառազինության հագեցվածությամբ, դրանց տիրապետելու հմտությամբ: Պակաս կարևոր չէ նաև բարոյահոգեբանական պատրաստվածությունը, «հոգևոր զենքին» տիրապետելը:
Հայկական բանակը աշխարհում եզակիներից է, որտեղ գործում է հոգևորականների ինստիտուտը: Զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Վոլոդյա սարկավագ Նաջարյանի խոսքով՝ հոգևորականի ամենաառաջին առաքելությունը զորամասերում Քրիստոսի խոսքը քարոզելն է, նաև բարոյական, բարոյահոգեբանական ու կրոնական գիտելիքներ փոխանցելը:
Այժմ բանակում ծառայում են 48 հոգևոր սպասավորներ, որոնք, ինչպես զինվորներն են փաստում, ամրացնում են զինվորականի ոգին ու վեհացնում նրա բարոյահոգեբանական նկարագիրը:
Եկեղեցու և Պաշտպանության նախարարության պայմանավորվածության համաձայն՝ զորամասերում մատուռներ կկառուցվեն: Որոշ տեղերում արդեն կառուցվել են: Մոտ ապագայում դրանց թիվը կավելանա, և գրեթե բոլոր զորամասերը կունենան իրենց աղոթատեղիները:
Մանրամասները՝ տեսանյութում