Բազմաոճ ու բազմատեսակ նկարների հեղինակները արվեստի միևնույն կրոնի վկաներն են, սակայն ուրույն մտածելակերպով ու գեղագիտական լուծումների հետաքրքիր մեկնաբանմամբ:
«Քայլ ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով ցուցահանդեսին կազմակերպիչներն ու համադրողները՝ Արարատ Սարգսյանը, ԱրմանԳրիգորյանը, Սարգիս Համալբաշյանը և Արևիկ Արևշատյանը երկար են նախապատրաստվել, գրեթե մեկ տարի մշակել ցուցադրության հայեցակարգը:
Նախագծին աջակցել և ցուցահանդեսը ֆինանսավորել է Մշակույթի նախարարությունը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն այն նվիրել են անկախության տոնին՝ անկախության սերնդի նոր գեղագիտության համապատկերում խտացնելով 3 տասնյակից ավելի նկարիչների խիստ անհատական ընկալումները:
Ավանգարդիստական ցուցահանդեսի մանրամասները՝ տեսանյութում