Սեպտեմբերի 13-ը Տավուշի մարզի Գոշ գյուղի համար կմնա որպես առանձնահատուկ օր: Անցած տարվա նույն օրը, երբ Գոշավանքի բակում հանդիսավորությամբ բացվեց միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանը, համայնքի ղեկավարը հայտարարեց, որ այսուհետ սեպտեմբերի 13-ը նշվելու է որպես Գոշ գյուղի օր, և ամեն անգամ օրը նշանավորվելու է գյուղի համար մի կարևոր իրադարձությամբ:
Խոստմանը հավատարիմ՝ այս անգամ Գոշի օրը նշանավորվեց Հայրենական Մեծ պատերազմում զոհված գոշեցիների հիշատակին կառուցված հուշարձանի հանդիսավոր բացմամբ:
1941-ին 840 բնակիչ ունեցող Գոշից ռազմաճակատ մեկնեցին 141-ը, 77-ը չվերադարձան, շատերն էլ անհայտ կորան:
Օրվա մանրամասները՝ տեսանյութում