Խաչվերացի տոնը Հաղարծին գյուղի դպրոցը նշեց յուրովի, մերձակա անտառ ճանաչողական արշավ գնալով, որին մասնակցում էին 12-րդ դասարանի բոլոր 30 աշակերտներն իրենց ուսուցիչների հետ: Գյուղի շրջակայքում սփռված խաչքարերի հայտնաբերման նախաձեռնությունը ծնվել էր հայ եկեղեցու պատմության դասին:
Ձեռնարկին արձագանքել էին նաև «Պրոգրես» ՀԿ-ն, Իջևանի ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ:
Արշավի ընթացքում հայտնաբերված խաչքարերը դպրոցականները խնամքով կանգնեցնում էին, մաքրում, ուսումնասիրում, զարմանում և հիանում՝ մեկը մյուսին չի կրկնում: Նրանց բնորոշմամբ`սա ոչ միայն ուսուցողական ուղևորություն էր, այլև ինքնաճանաչման դաս:
Մանրամասները՝ տեսանյութում