Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում երեկ ավարտվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Ստուգատեսին փայլուն մասնակցություն է ունեցել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Մեր տղաները կարողացել են նվաճել երկու ոսկե մեդալ: 75 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել Արսեն Ջուլֆալակյանը, 98 կգ քաշային կարգում՝ Արթուր Ալեքսանյանը:
Վերջին անգամ ոսկե մեդալ Հայաստանը ոսկի էր բերել տուն ունեցել հեռավոր 2001-ին, նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն աշխարհի չեմպիոն ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտում: Ու արդեն 13 տարի մեր ըմբիշներին չէր հաջողվում նվաճել այդ բարձունքը:
Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը բարձր պահեցին Հայաստանի պատիվը համաշխարհային ստուգատեսում: Մեր հավաքականն առավոտյան վերադարձել է հայրենիք: Հերոսներին ցնծությամբ են դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում:
Արթուր Ալեքսանյանին ցնծությամբ են դիմավորել նաև հայրենի Գյումրիում, կառք նստեցրել, պտտել քաղաքի փողոցներով: Երիտասարդ չեմպիոնին իր օրհնությունն է տվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Մանրամասները՝ տեսանյութում