Հայտնի է «Մանկական եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան մասնակցի անունը: Բեթթին իր ‘’People of the sun’’ («Արևի մարդիկ») երգով նոյեմբերի 15-ին Հայաստանը կներկայացնի Մալթայում:
Երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը կայացավ սեպտեմբերի 14-ին` ժամը 19:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Հաղթողն ընտրվեց հեռուստաքվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներն են եղել սիրված երգիչներ Ինգա Արշակյանը, Անդրեն, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Ռուդիկ Տեր-Գալստյանը եւ Հայաստանի երիտասարդական նվագախմբի տնօրեն, Առաջին ալիքի մշակութային ծրագրերի պրոդյուսեր Աննա Տեր-Հովակիմյանը:
Եվրատեսիլի կանոնների համաձայն՝ հրապարակվում են ժյուրիի եւ հեռուստաքվեարկության ընդհանուր արդյունքները: Մասնակիցների ձայները բաշխվել են հետեւյալ հերթականությամբ.