Անցնող շաբաթ Արցախը հերթական փոքր, բայց հաստատուն քայլն արեց դեպի միջազգային ճանաչում: Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև ընդունեց, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և հակամարտության կարգավորման միակ հիմք համարում հենց այդ իրավունքի իրացումը:
Ամբողջ մոլորակում ժողովուրդների ինքնորոշման իրավունքն սկսում է գերակայել տարածքային ամբողջականությանը: Եթե իրավունքների առումով գերակայությունը տրվում է մարդուն, և նա իրավասու է տնօրինել իր կյանքն այնպես, ինչպես կամենում է՝ ընտրել կրոնը, որը ցանկանում է, արտահայտել կարծիք, որն իրենն է, փայփայել գաղափարներ, որոնք ընդունում,ապա ինքնաբերաբար շեշտադրվում է նաև առանձին վերցրած ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այն միևնույն ազգության մարդկանց հանրույթի հիմնական իրավունքը պետք է լինի:
Հաջորդ շաբաթ ինքնորոշման իրավունքը չափազանց կարևոր քննություն պետք է հանձնի, որից հետո ժողովուրդների՝ իրենց ապագան տնօրինելու իրավունքի իրացումը օրինաչափություն դառնալու ճանապարհին հերթական քայլը կանի: Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիան անկախության հանրաքվե կանցկացնի: Ստեփանակերտում դրան հետևելու են սեփականի պես:
Մանրամասները՝տեսանյութում