Անցնող շաբաթ հանգուցալուծվեց ամբողջ 10 տարվա պատմություն ունեցող մի խնդիր, որն առնչվում էր շուրջ 500 ընտանիքի: Տարիներ առաջ արձանագրված շինարարական բումի հետևանքներից մեկն էլ խաբված բնակարանատերերի մի քանի հազարանոց բանակն էր:
Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ 100 բնակարան ունեցող շենքի հաշվարկով շինարարությունից առաջ կարելի էր մի քանի միլիոն դոլար հավաքել: Եվ բնական է, որ որոշ դեպքերում շինարարներն ուղղակի խաբեության դիմեցին՝ յուրացնելով մարդկանց գումարները:
Արամի փողոցի պատմությունը նույն շարքից է, բայց ակնհայտ տարբերությամբ. շինարարը շենքը կառուցել էր, հաջողացրել ամեն մի բնակարանը վաճառել միանգամից 6-7 մարդու: Շուրջ 500 ընտանիք դարձել էր ֆինանսական այդ մեքենայության զոհը՝ մնալով առանց գումար ու առանց բնակարան:
Օրերս մեկ տասնամյակ դատարաններով շրջած քաղաքացիները ստացան երկար սպասված բնակարանների բանալիները:
Մանրամասները՝ տեսանյութում