Անցնող շաբաթ խորհրդարանում մի օրինագիծ էր քննարկվում, որով փորձ է արվում կարգավորել առաջին հայացքից չափազանց հեշտ լուծում ունեցող, բայց իրականում գրեթե փակուղի տանող մի խնդիր, որին բախվել են հազարավոր քաղաքացիներ:
Երբ Հայաստանում սկսեցին արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրել, արձանագրված խախտման ու դրա համար տուգանքի ծանուցագիրը քաղաքացուն հասնում էր փոստի միջոցով: Կարծես թե ամեն ինչ շատ պարզ էր. եթե վարորդը խախտում է կատարել, համապատասխան փաստաթուղթը նրան են փոխանցում, ինչից հետո վարորդը որևէ բանկում վճարում է տուգանքը և վերջ:
Բայց պարզվեց, որ մոդելը լավ չի աշխատում, և վարորդների կատարած խախտումների հիման վրա կազմված արձանագրությունները շատ դեպքերում չեն հասել նրանց, տուգանքը չի մուծվել, ինչի հետևանքով գործի է դրվել տույժերի մեխանիզմը ու սկզբնական տուգանքը կրկնապատկվել է կամ եռապատկվել, իսկ վարորդի բանկային հաշվի վրա էլ արգելանք դրվել:
Վարորդների գլխացավանքն ու խորհրդարանական քննարկումները՝ տեսանյութում