Տասը հազար կոտորված ու սովամահ եղած եզդու հիշատակին նվիրված «Շենգալ» երգը Ջհանգիր Բրոյանը գրել է մեկ օրում: Ազգությամբ եզդի թալինցի երգիչն այս օրերին աշխարհով մեկ երգելով հանգանակություններ է կազմակերպում՝ օգնելու Իրաքում մահվան ճիրաններում հայտնված ազգակիցներին:
2014-ի օգոստոսը եզդիների մի քանի հազարամյա պատմության հերթական սև էջերից է:
Միջնադարյան խալիֆայություն հաստատելու ճանապարհին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սեփական հայրենիքում՝ Շենգալում, Զախոյում և Կոժոյում թրատեց, գնդակահարեց ու սովամահ արեց տասնյակ հազարավոր եզդիների:
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում