Արվեստի ամենազանգվածային տեսակն անկասկած կինոն է: Այն կարող է փոխել մարդկանց պատկերացումները իրերի, երևույթների ու պրոցեսների մասին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում կինոն վիթխարի նշանակություն ունի:
«Մայրիկ» ֆիլմն, օրինակ, արել է ավելին, քան կարող էին անել քաղաքական գործիչները: Հոլիվուդյան առանցքային աստղերի մասնակցությամբ որևէ ֆիլմ կարող է միլիոնավոր մարդկանց վերաբերմունք ձևավորել ամբողջ մոլորակում՝ Աֆրիկայից մինչև Ալյասկա: Հենց դա է պատճառը, որ թուրքական իշխանությունները սվիններով են ընդունում Ցեղասպանության մասին ցանկացած ֆիլմ:
Իսկ որքան ֆիլմը հաջողված է, այնքան սուր է թուրքական արձագանքը: Այս առումով առավել քան բնական էր Անկարայի արձագանքը թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմին: Մինչ այն կհայտնվեր Վենետիկի փառատոնում, ռեժիսորը հասցրեց հարցազրույց տալ հայկական «Ակոս»-ին ու արժանանալ թուրք ազգայնականների ամենակատաղի սպառնալիքներին:
Մանրամասները՝ տեսանյութում