Շիրակի մարզում Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցի օրակարգը բավականին հագեցած է եղել: Հանրապետության ղեկավարը եղել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության վերականգնված «Գյումրի-2» ենթակայանում, ներկա գտնվել Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի բացմանը:
Գյումրիից նախագահ Սարգսյանը մեկնել է Աշոցք, որտեղ էլ ներկա է գտնվել համայնքում կառուցված դպրոցի բացման արարողությանը: Իսկ Ամասիայում Նախագահը ծանոթացել է սոցներդրումների ծրագրով կառուցվող մարզամշակութային կենտրոնի շինարարության ընթացքին:
«Լենտեքս» ընկերությունում Նախագահը ծանոթացավ տեքստիլ արդյունաբերության նախկին ավանդույթների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող այս ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերին:
«Լենտեքսի» արտադրանքն այսօր հաջողությամբ իրացվում է Հայաստանում ու Արցախում, արտահանվում Ֆրանսիա, Վրաստան, Ռուսաստան և Արաբական Էմիրություններ: Մոտ 600 մլն դրամի ներդրումներով՝ ընկերությունը կառուցել է նոր արտադրամաս, որոնց շնորհիվ արտադրանքը դարձել է առավել մրցունակ:
Մանրամասները՝ տեսանյութում