Ի՞նչ քայլեր կձեռնարկի ոստիկանությունը, եթե ցույցի ելած մասնակիցները խախտեն հասարարակական կարգը և այն վերածեն զանգվածային անկարգության: Այս սցենարով ՀՀ Ոստիկանությունը ցուցադրական վարժանք էր կազմակերպել «Արզնի» օդանավակայանի տարածքում:
Զորավարժության նպատակը զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության ապահովումն է: Միջոցառման ավարտին Ոստիկանության պետի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են շնորհակալագրերով, պատվոգրերով և մեդալներով:
Անցած տարվա զորավարժությունից այս տարվանն էականորեն տարբերվում էր՝ կային օպերայի և բալետի թատրոնի դեկորներ, սահմանադրական դատարանի շենքերի նկարներով ու նաև փողոցների տարանջատումով:
Մանրամասները՝տեսանյութում