Հայաստանն Իրանին կապող ռազմավարական նշանակության միջպետական ճանապարհի մի հատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում: Արդեն երկու ամիս է Կարմրաքար-Արծվանիկ-Սյունիք գյուղական համայնքների տարածքով անցնող միջպետական մայրուղու 2.5 կիլոմետր հատվածը նորոգվում է։
Քարուքանդ ու փոսերով լի ճանապարհը վարորդների համար փորձություն հաղթահարելու նման էր։ 1950-ականներից շահագործվող ճանապարհը երբևէ չէր հիմնանորոգվել, ծանրաքաշ մեքենաների բեռնվածության և անձրևաջրերի հետևանքով ասֆալտբետոնե ծածկն ամբողջովին մաշվել էր:
Այժմ ճանապարհի մի հատվածում շինարարական եռուզեռ է: Կառավարությունը մոտ կես միլիոն դրամ է հատկացրել ճանապարհի նորոգման համար, կառուցվում է ջրահեռացման համակարգ:
Մանրամասները՝ տեսանյութում