Վերաբացվել է Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի եկեղեցին, որը խորհրդային աստվածամերժության տարիներին անուշադրության էր մատնված:: Եկեղեցին օծել, բարերարին ու հավատացյալներին օրհնել է թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Ծնունդով ձիթհանքովցի, մոսկվայաբնակ բարերար Ռուստամ Ստեփանյանի ներդրումներով սբ Աստվածածինն իր երկրորդ զարթոնքը կապրի, 26-ամյա երիտասարդ գործարարը հոր ծննդjան օրվա կապակցությամբ ամենամեծ նվերն է մատուցել ոչ միայն հորը, այլ նաև բոլոր գյուղացիներին: