Խորհրդարանական ճեպազրույցների քննարկման առանցքում այսօր սահմանադրական փոփոխություններն են եղել: Քառյակում, պարզվում է, տարակարծություններ կան:
ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, թե վաղաժամ է խոսել այդ փոփոխությունների մասին, քանի դեռ չկա հայեցակարգը: Կուսակցության խմբակցության քարտուղարը, սակայն, այսօր հայտարարել է, թե հիմա այդ բարեփոխումների ժամանակը չէ:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն էլ նշել է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ առաջնորդի և կուսակցության խորհրդարանական խմբակցության մոտ տարբեր կարծիքներ են: Սահմանադրական փոփոխությունները ժամանակավրեպ են համարում նաև ՕԵԿ-ում: Դեմ է նաեւ ՀԱԿ-ը: Ժառանգությունը բարեփոխումների վերաբերյալ հարցը կքննարկի սեպտեմբերի 16-ին գումարելիք խորհրդաժողովում: