Ամեն տարի Հայաստանում մոտ 1500-2000 աղջիկ չի ծնվում սեռով պայմանավորված աբորտների պատճառով, Հայաստանը տարեկան կորցնում է մոտ 2000 ապագա մայր: Տվյալները հաղորդեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Առիթը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սբ Էջմիածնում կազմակերպված «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. Ժամանակակից մարտահրավերներ» խորագրով գիտաժողովն էր:
Գրասենյակի տնօրենը նշեց, որ պատճառները տարբեր են. երիտասարդները գերադասում են տղա երեխա ունենալ, հասանելի են սեռը նախապես իմանալու եղանակները, գերադասում են երկրորդ երեխան չունենալ:
Մանրամասները՝ տեսանյութում