Խորհրդարանը քառօրյայի վերջին օրը 114 կողմ, առանց դեմ և ձեռնպահ ձայների ընդունեց Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրինագիծը:
Այնուհետև քվեարկությամբ ընդունվել են նաև կրթական ոլորտին վերաբերող երկու վարկային համաձայնագրերը, որոնցով Հայաստանի կրթական ոլորտին կհատկացվի 30 միլիոն դոլար վարկ: Խորհրդարանը քննարկում էր նաև Երևանի ու Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի ֆինանսական համաձայնագիրը: Դրա նպատակն է Հայաստանին տրամադրել 13 միլիոն 900 հազար դոլարի վարկ համաձայնագրով նախատեսված ծրագրի նպատակները կյանքի կոչելու համար:
Ծրագիրը բաղկացած է 5 բաղադրիչից՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համարգերի ներդրում, աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների իրականացում, կենսաթոշակային համակարգի արդիականացում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերլուծական կարողությունների մոնիթորինգի և գնահատման համակարգի զարգացում և հինգերորդ՝ ծրագրի կառավարում:
Խորհրդարանական քառօրյայի վերջին օրը՝ մեկ տեսանյութում: