Կառավարությունն այսօր մոտ 54 մլն դրամ է հատկացրել Մշակույթի նախարարությանը Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին Անկախության տոնին նվիրված համերգային մեծ միջոցառում անցկացնելու համար:
Գործադիրի օրակարգում եղել են նաև սոցիալական ուղղվածության հարցեր. Կառավարությունը 147 մլն դրամ է հատկացրել Տավուշի սահմանամերձ Չինարի համայնքում տեղաշարժման համար անվտանգության պատի կառուցման, Այգեձորում՝ ոռոգման ջրատարի ու նման հրատապ այլ հարցերի համար:
Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ սրանով հիմնականում լուծվում են երկրի հյուսիս-արևելյան սահման՝ նախագահի և վարչապետի վերջին այցելությունների ժամանակ բնակչության բարձրացված խնդիրները:
Պետական աջակցությամբ կվերականգնվեն նաև Գեղարքունիքում գարնան ուժեղ քամիներից վնասված հանրային նշանակության շենքերի տանիքները: Մեկ այլ որոշմամբ Կառավարությունը սկսում է սոցիալապես անապահով ընտանիքների զբաղեցրած և պետությանը պատկանող տարբեր տարածքների, նաև ուսուցիչների տների նվիրաբերության գործընթաց: