Կրթության և գիտության նախարարությունը խրախուսում է երիտասարդներին՝ բանակում ծառայելը՝զորացրվելուց հետո անվճար սովորելու հնարավորություն տալով: Այս ծրագիրը մագիստրանտներին տրվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով՝ ծրագիրը մի կողմից սոցիալական խնդիր է լուծում, մյուս կողմից հոգեբանական լուրջ նշանակություն ունի: Բանակում ծառայելը, նախարարի կարծիքով, չի խանգարում երիտասարդներին կրթություն ստանալ:
Հայտարարված անվճար տեղերից և ոչ մեկը թափուր չի մնում, նախարարությունը անհրաժեշտության դեպքում մասնագիտությունների վերաբաշխում կանի, որպեսզի բանակից զորացրված ու կրթություն ստանալու ցանկություն հայտնած երիտասարդը դուրս չմնա ծրագրից: