2013-ի ընթացքում Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 1222 հանցագործություն և 362 իրավախախտում է արձանագրվել: Ի՞նչ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանը չդառնա թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվողների համար տարանցիկ երկիր:
Երևանյան երկօրյա խորհրդաժողովի մասնակիցները՝ հայաստանյան ու ամերիկյան իրավապահ մարմինների պատասխանատուներն ընդգծել են այս հարցում Երևան-Վաշինգտոն գործակցության շարունակականության ապահովումը:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի խոսքով վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրում նկատվում է թմրամոլների թվի աճ: Թեև ոչ այնքան շատ, այդուհանդերձ, մտահոգվելու տեղ կա:
Մանրամասները՝ տեսանյութում