Եկեղեցին հավատացյալներին ներկայացավ ամբողջովին նորոգված: Տարեսկզբին մեկնարկած աշխատանքների ավարտի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությունը գլխավորեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Յակուտսկում նորակառույց եկեղեցու օծումից անմիջապես հետո առաջնորդը ժամանեց Սանկտ-Պետերբուրգ՝ հյուրընկալելու քաղաքի նահանգապետի պաշտոնակատար Գեորգին Պոլտավչենկոյին՝ եկեղեցում նորոգումից հետո առաջին անգամ միասին գոհաբանական աղոթք վերառաքելու համար:
Աղոթքից հետո դիմելով հավաքվածներին՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը նշեց, որ 2014-ի սեպտեմբերի 10-ը պատմական օր կդառնա հայկական եկեղեցու կյանքում: Նա Գեորգի Պոլտավչենկոյին փոխանցեց Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հայրապետական օրհնությունը:
Նևայի ափին վերաբացվել է հայկական սբ Կատարինե եկեղեցին: Այստեղ հարյուրամյակներ շարունակ աղոթել են նաև ցարական կայսրության քաղաքական, ռազմական առաջին դեմքերը: