Երևանի պետական համալսարանի Պատմության և Հայ բանասիրության ֆակուլտետներն արդեն 95-ամյա կենսագրություն ունեն: Արդեն մեկնարկել են Մայր բուհի հիմնադիր ֆակուլտետների հոբելյանին նվիրված միջոցառումները:
Բացվել է ցուցահանդես, որում ներկայացված են ֆակուլտետների դասախոսների հեղինակած գրքերը՝ դասախոսություններ, մենագրություններ, ինչպես նաև լուսանկարներ ու արխիվային նյութեր։ Միջոցառմանը մասնակցել է նաև հանրապետության Նախագահը:
Իր խոսքում Սերժ Սարգսյանը նշել է, որ 1919-ի մայիսի 16-ի Հայաստանի նախարարների խորհրդի որոշումը՝ պատերազմի ու Մեծ Եղեռնի ցնցումներից դեռ չսթափված Հայաստանում համալսարան ստեղծելը, հավասարազոր էր քաղաքակրթական սխրանքի: