Ազգային ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծն ընդունելու համար:
Այնուհետեւ խորհրդարանը 100 կողմ, ոչ մի դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել վարչական իրավախախտում կատարած վարորդներին խախտման մասին իրազեկելու գործընթացը: Նախագծով սահմանվում է, որ խախտման մասին ծանուցումը կարող է ստացված համարել միայն այն դեպքում, եթե դրա տակ առկա է հասցեատիրոջ ստորագրությունը:
Օրենսդիրը քննարկել է նաև Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ հաճախորդի հաշիվները սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է արգելանք դնել հաճախորդի դրամական միջոցների վրա այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ:
Խորհրդարանական քառօրյայի հերթական օրվա ամփոփումը՝ տեսանյութում: