Փոքրիկ դպրոցականների անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանում կկիրառվի լիտվական փորձը: Նրանց ձեռքին կամրացվեն հատուկ լուսարձակներ, որոնք կստիպեն վարորդներին ավելի ուշադիր լինել: Մտահղացումը Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասինն է:
Նա այցելեց Երևանի Գուրգեն Մահարու անվան դպրոց եւ փոքրիկներին հանձնեց անվտանգության նոր եւ հետաքրքիր միջոցները: Նախաձեռնողը Գուրգեն Մահարու կնոջ ազգությամբ լիտվուհի Անտոնինա Մահարունն է: 160 առաջին դասարանցի այսուհետ ավելի անվտանգ կանցնեն տուն-դպրոց-տուն ճանապարհը:
Դեսպան Էրիկաս Պետրիկասի խոսքով՝ այս և նմանօրինակ այլ տեխնիկական միջոցների շնորհիվ վերջին տարիներին Լիտվայում ճանապարհատրանսպորտային պատահարներն ու մահացության դեպքերը զգալի նվազել են: